
ՌԴ «Հասարակական կարծիք» ֆոնդի տվյալների համաձայն՝ գրանցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընտրական վարկանշի աճ. գրում է «Իզվեստիան»:
Հերթական հարցումների ժամանակ ռուսների 53%-ն ասել է, որ եթե այս կիրակի կայանային նոր նախագահական ընտրություններ, իրենք կընտրեին գործող նախագահին:
Ֆոնդի մասնագետները, իրենց հերթին, գտնում են, որ եթե իրենց տվյալները վերածվեն ընտրական շտաբի տվյալների, Վլադիմիր Պուտինը կհաղթեր՝ ստանալով 70% ձայն:
Կայքը հիշեցնում է, որ 2012-ի ընտրություններում Պուտինը հաղթեց ձայների նվազագույն առավելությամբ. այսինքն՝ գրանցվել է ընտրողների շրջանում նրա վարկանշի աճ:
Պետք է նշել մի հանգամանք ևս. ըստ մասնագետների՝ Պուտինի վարկանշի աճին նպաստել են նրա հաստատակամ, կտրուկ ու կոպիտ որոշումները Ղրիմի դեպքերի վերաբերյալ և այդ հարցում ռուսական կողմի վստահ հակադրումը Արևմուտքին (չնայած որ ՌԴ առաջնորդը զերծ չի եղել նաև ճնշումների գործադրումից): ԱՄՆ-ն կարծում էր, որ Ռուսաստանը ոչինչ չի կարողանա անել, այնինչ Պուտինն ապացուցեց հակառակը՝ ընդունելով Կիևի նոր իշխանությանը: Դա ըմբռնում և ընդունում են ՌԴ քաղաքացիները: