Չինաստանում ներկայացրել են նոր BYD քրոսովերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական BYD ավտոարտադրողը Գուանչժոուի ավտոսրահում ներկայացրել է Sea Lion 07 քրոսովերը: Նոր արտադրանքի դիզայնը մշակվել է Վոլֆգանգ Էգերի ղեկավարությամբ, ով նախկինում աշխատել է Audi-ում, իսկ այժմ զբաղեցնում է BYD-ի գլխավոր դիզայների պաշտոնը: Այս մասին հայտնում է Carnewschina.com-ը։

Էլեկտրական մեքենան Ocean ընտանիքի մի մասն է և հանդիսանում է Ocean-X կոնցեպտի արտադրական տարբերակը: Այն հիմնված է BYD 3.0 պլատֆորմի վրա, որի վրա կառուցված է նաեւ Song L քրոսովերը, մեքենայի երկարությունը 4830 մմ է, իսկ անիվային բազան՝ 2930 մմ։ Շարժիչի  մասին չի հաղորդվում։

Սպասվում է, որ չինական շուկայում BYD Sea Lion 07-ը կմրցակցի ամերիկյան Tesla Model Y-ի հետ։ Մեքենայի արժեքը կկազմի 200 հազար յուան ​​( 2,4 մլն ռուբլի)։




Լրահոս