«Դատում են Սերժ Սարգսյանի ասածը չանելու համար». Ն. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանում գաղջ մթնոլորտ է, այդ պատճառով էլ իշխանական լծակներն օգտագործում են  իրավական հետապնդան համար, որի զոհն էլ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն է»,-այսօր Աժ-ում հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Ավետիսյանի գործի քննության ժամանակ փող տալ-առնել չի եղել, բայց գործն ուղարկվել է  դատարան: Հարցս հետևյալն է՝ մինչև ե՞րբ են կառավարությունը ու իշխանությունը շարունակելու այդ… ժամանակն ավարտվեց ու Փաշինյանի լսափողն անջատվեց:

ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց այդ հարցին` ասելով, որ Վոլոդյա Ավետիսյանի հետ ձեռք  է բերվել պայմանավորվածություն ՊՆ-ի հետ, սակայն պայմանավորվածությունները չեն կատարվել, դրանք խախտել է հենց Վոլոդյա Ավետիսյանը:

«Պայմանավորվածությունը եղել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ՝ իմ կողմից՝ որպես Պաշտպանության նախարար: Ես ասել եմ, որ աշխատանքային խումբ կձևավորվի, որը կզբաղվի  ազատամարտիկների բարձրացրած հարցերով: Սակայն նրանք շարունակել են իրենց  գործողությունները,-ասաց նախարարը՝ հավելելով, որ քաղաքական հետապնդում չի իրականացվում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ:-Քրեական  գործը տեղին է հարուցվել»,- ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ տպավորությունն այնպիսին է, որ Վոլոդյա Ավետիսյանին դատում են էլիտայի  հետ պայմանավորվածությունները չկատարելու համար: «Իսկ ՀՀ օրենսդրությունում չկա Սերժ Սարգսյանի կամ Սեյրան Օհանյանի ասածը չանելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենք: Այսինքն՝ Վոլոդյա Ավետիսյանին դատում են Սերժ Սարգսյանի ասածը չանելու համար: Բացի այդ՝ դուք պարբերաբար խոսում եք բանակի  մարտունակության մասին, բայց մարտունակությունը  միայն զինատեսակներից կախված չէ, կախված է նաև սպայի հետ վերաբերմունքից»,- մանրամասնեց ՀԱԿ պատգամավորը:

Սեյրան Օհանյանն էլ իր հերթին հակադարձեց՝ ասելով. «Եթե դուք չհասկացաք առաջին անգամվա իմ ասածից, ես նորկց կասեմ՝ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ինչ վերաբերում է մարտունակությանը, ես գիտեմ՝ ինչ է բանակը, պայմանավորվածությունը: Ցավալին այն է, որ  մեր նախկին սպաներն այնպիսի խախտումներ են անում, որոնց դեմ չի կարող պայքարել պաշտպանության նախարարությունը»:




Լրահոս