ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործով անձինք են արդարացվում. ինչ է սպասվում դատավորի որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի  տեղեկություններով՝ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով ուշագրավ զարգացումներ են:

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քնչական կոմիտեն կարճել է միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ քրեական հետապնդումը՝ արդարացման հիմքով : Փաստաբան Մարինե Ֆարմանյանը հաստատեց՝ նշելով, որ արդարացվել է իր պաշտպանյալը:

ArmLur.am-ը գրել էր, որ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով անցնում է նաեւ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանի որդին` Արեգ Վաղարշյանը:

Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նա ձերբակալվել է, ավել ուշ դատարանը Արեգ Վաղարշյանին ազատ էր արձակել:

Հիշեցնենք, որ տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթն անձամբ փորձել էր պարզել ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանից, ինչին ի պատասխան՝ նա ասել էր. «Իմ որդին իրականում այնտեղ ներկա է եղել, ինքը ականատես է։ Ես բոլոր պետական մարմիններին վստահում եմ, իրենք օբյեկտիվ քննություն կիրականացնեն, եւ դուք օբյեկտիվ ճշմարտությունը կիմանաք»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս