Ծանուցագիր ստացած 20 հազար ուկրաինացի տղամարդ փախել է երկրից. BBC

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոբիլիզացիայի ժամանակ ծանուցագիր ստացած մոտ 20 հազար ուկրաինացի տղամարդ փախել է երկրից։ Այս տվյալները տարածել է բրիտանական BBC-ն։

Ավելին, ևս 14 հազար մարդ փորձել է ոտքով կամ լողալով հատել սահմանը, սակայն նրանց ձերբակալել են ուժայինները։ Եվս 7 հազար ուկրաինացիներ փորձել են կեղծ փաստաթղթեր ցույց տալ հիվանդության առկայության մասին, սակայն նրանց չի հաջողվել լքել երկիրը։

BBC-н նշել է, որ վերադարձի դեպքում մոբիլիզացիան լքած ուկրաինացիների ճակատագիրն անհայտ է մնում։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանա կռվել առանց Արևմուտքի օգնության։




Լրահոս