ՖՈՏՈ․ Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Մելիքբեկյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք. Վանաձոր):

Մասնավորապես՝

– սննդի կառույցի պատերի մակերևույթները գտնվել են ոչ նորոգ և ոչ մաքուր վիճակում, առաստաղը չի ունեցել հարթ մակերես, եղել է մասնիկների թափվելու հնարավորություն,

– խոհանոցի պատուհաններն ապահովված չեն եղել միջատապաշտպան ցանցերով:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:




Լրահոս