Երեկ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով՝ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Նկատենք, որ ազատված պաշտոնյաներից մեկը Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանն է։ Մեզ հասած տեղեկություների համաձայն Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանն անձամբ ինքն է դիմում գրել եւ ազատվել պաշտոնից, վերջինս ասել է, թե ցանկանում է համակարգից գնալ: Նշենք, որ նա ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկն է:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան