ՖՈՏՈ․ Գառնիում մուրճի մի քանի հարվածներով եղբորը կյանքից զրկելու դեպքով որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Սահակ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Շիզոֆրենիա պարանոիդ ձև աճող դեֆեկտ» հոգեկան հիվանդությամբ տառապող, անմեղսունակ Սահակ Շավարշի Հարությունյանը, եղբոր՝ Վահան Շավարշի Հարությունյանի հետ տևական ժամանակ ունեցած լարված փոխհարաբերությունների հետևանքով առաջացած վրեժի շարժառիթով, որոշել է ապօրինաբար կյանքից զրկել վերջինին։

Նպատակն իրագործելու համար՝  հերթական վիճաբանությունից հետո, 2023 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, իրենց բնակության վայրի՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Շիրազի փողոցի 29-րդ տան խորդանոցից վերցրել է մետաղյա մուրճ, մոտեցել հիշյալ տան հյուրասենյակում գտնվող Վահան Հարությունյանի մահճակալին, արթնացրել նրան, որից հետո եղբոր կողմից իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելուց հետո, գիտակցելով իր արարքի փաստական հանգամանքները, իր կողմից նախապես վերցրած մետաղյա մուրճով երեքից-չորս անգամ հարվածել է նրա գլխին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից, Վահան Հարությունյանը 2023 թվականի հունվարի 20-ին՝ ժամը 08.30-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերությունում, գիտակցության չգալով մահացել է:

Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել է դատարան։

 

Քնար Մանուկյան




Լրահոս