ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան քաղաքի զարդարանքների համար տրամադրված 202 մլն դրամը կարող է ավելանալ․ քաղաքացիները վրդովված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում ամանորյա զարդարանքները փակցնելու ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Հանրապետության Հրապարակում տեղադրում են Ամանորի խորհրդանիշ եղևնին։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այս տարվա 2023-2024 թվականի ամանորյա զարդարանքների համար հատկացվել է 202 մլն դրամ գումար, գրեթե 500 հազար ԱՄՆ դոլար։ Ինչպես անցած տարի այս տարի ևս այն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ Երեկ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասուլիսի ընթացքում նշեց, որ չի բացառում, որ անհրաժեշտություն կարող է լինել ֆինանսական հավելյալ միջոցներ տրամադրել, սակայն խուսափեց գումարի հստակ չափ նշել։

Այս ամենը քաղաքացիների շրջանում անհանգստություն է առաջացրել, որ կարիք չկար նման մեծամասշտաբ տոնակատարություն իրականացնել և միլիոններ հատկացնել այն դեպքում, երբ 21-ր դարում 2023 թվականը պատմության մեջ գրվեց Արցախը ունենալու վերջին և այն կորցնելու առաջին տարին։

Նախորդ տարիներին օրինակ՝ 2018 թվականին ամանորյա զարդարանքների համար ծախսվել է 222 մլն ՀՀ դրամ, 2019-ին՝ 355 միլիոն դրամ։ Քաղաքացիների մի մասը կողմ է, որ ամեն դեպքում արժե նման ծախսեր կատարել և ինչու պետք է Երևան քաղաքը չունենա ամանորյա զարդարանք։ Այսպիսով սպասենք գնումների նոր գործընթացների՝ տեսնելու համար, թե որքան կավելանա նախանշված 202 միլիոն դրամը։

Էմմա Միքայելյան




Լրահոս