Երբ կառավարությունը բան չունի ասելու, Հրայր Թովմասյանին են ուղարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում շարունակվում է կառավարության և պատգամավորների հարցուպատասխանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խոսեց գովազդի մասին օրենքում փոփոխություններ անելու մասին նախագծից, որն ընդունվել է ԱԺ-ում ձայների մեծամասնությամբ:

Ըստ Զուրաբյանի՝ օրենքի հեղինակները Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի թիմի անդամներն են, ավելին, օրենքի պատվիրատուն ևս Միքայել Մինասյանն է: Զուրաբյանի խոսքով՝ այս օրենքի նպատակը մեկն է՝ բյուջեի գումարներով սնել Մինասյանի գովազդահեռուստատեսային այն կայսրությունը: Զուրաբյանի խոսքով՝ հեռուստատեսային գովազդային շուկայում մենաշնորհ է ձեռք բերել:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով էլ՝ տպավորությունն այնպիսին է, որ այսօր ոչ թե չորեքշաբթի է, այլ՝ երեքշաբթի, երբ մանրամասն քննարկվել  է գովազդում փոփոխություններ անելու մասին նախագիծը: «Ինչ է, ուզո՞ւմ եք ասել, որ Դուք կարողանում եք հնչեցնել անուններ, մենք՝ ոչ: Հանրային հեռուստաընկերությունը պետք է ազատվի ցանկացած գովազդատուից, կախվածություն չունենա, սերիալներ ու բոյեվիկներ չցուցադրի, քանի որ դա կնենգափոխի հանրային հեռուստաընկերության բնույթը: Ինչ վերաբերում է անուններին, կարող եք ձեր անունը դնել էստեղ, դրանից ոչինչ չի փոխվի»,- ասաց նախարարը:

Լևոն Զուրաբյանը հակադարձեց, որ երբ կառավարությունը պատասխան չի ունենում, ուղարկում է Հրայր Թովմասյանին: «Իմ մոտ էլ տպավորությունն այնպիսին է, որ երբ դուք բան չունեք ասելու, թուղթ եք վերցնում և նախագահի անունը տալիս, խոսում եք խոսելու համար: «Ի՞նչ եք ուզում ասել, դրանով ի՞նչ խնդիր եք լուծում, քաղաքական ինչ օրակարգ եք ձևավորում»,-եզրափակեց Թովմասյանը:




Լրահոս