ՀՀ իշխանություններից պետք է հարցնել՝ ի՞նչ վտանգ են ներկայացնում Արցախի կառույցները. ես վտանգ չեմ տեսնում. Արթուր Մոսիյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցը Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն է:

-Պարո՛ն Մոսիյան, տեղեկություններ կան, որ Արցախի ԱԺ պատգամավորները Հայաստան տեղափոխվելուց հետո մտադիր են այստեղ ԱԺ նիստ հրավիրել այստեղ, քննարկել իրենց առաջիկա անելիքները, ինչպես նաև Արցախի ինքնորոշման հարց բարձրացնել, սակայն ԱԺ փոխնախագահ Բաղունցը չկա, ով պետք է նիստ նախաձեռնի:

-Բաղունցը կա, բոլոր պատգամավորները տեղում են, իսկ նիստ հրավիրելու մասով չեմ ուզում խոսել, երբ անենք, բոլորդ կիմանաք, նախապես չեմ ուզում խոսել:

-Այսինքն խոսե՞լ եք նրա հետ, քննարկե՞լ եք ԱԺ նիստ հրավիրելու հարց:

-Տեսել եմ նրան ու խոսել եմ նրա հետ, բայց նիստի մասին ոչինչ չեմ ուզում ասել, փակագծեր չեմ բացելու:

-Պարո՛ն Մոսիյան, իսկ այս իրավիճակում Արցախի ինքնորոշման հարց բարձրացնելը հավանական համարու՞մ եք, ի՞նչ կտա այն:

-Իրադարձություններից առաջ չընկնենք, երբ նման քննարկում լինի, տեղյակ կպահենք:

-Պարո՛ն Մոսիյան, Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, թե Հայաստանում Արցախի պետական կառույցների եւ ինստիտուտների պահպանումը վտանգ է Հայաստանի Հանրապետության համար: Ի՞նչ վտանգի մասին են խոսում նրանք:

-Ես կարծում եմ, նման հայտարարություններն իրենք են վտանգ ներկայացնում Հայաստանի և հայ ժողովրդի համար:
Ոչ մի վտանգ էլ չի ներկայացնում, դա իրենցից պետք է հարցնեք, ինչո՞ւմ է կայանում վտանգը:

-Կարո՞ղ ենք ենթադրել, որ վախենում են Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններից:

-Իրենց պետք է հարցնել՝ ինչի՞ց եք վախենում, ես որևէ վտանգ չեմ տեսնում, թե տեսնում են՝ թող իրենք ասեն:

Զրուցեց Քրիստինա Մուշեղյանը




Լրահոս