
Երևանը քննարկում է ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկը, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան:
Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
«Կան տարբեր առաջարկներ, քննարկումներ, բայց կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան: Քանի որ աշխատանքային գրաֆիկի հետ կապված դժվարություններ են առաջանում, հետևաբար կա միայն տեխնիկական պայմանավորվածություն: Հայկական կողմը ոչ մի առաջարկից չի հրաժարվում, աշխատանքներ են տարվում»,- ասել է Հարությունյանը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային ֆորումի շրջանակներում պատասխանելով գործակալության հարցին։