Որքան էլ ցանկանանք, լինելու է այլ հանդիպում. Պետրակովը՝ Հայաստան-Ուելս խաղի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսում անդրադարձել է Ուելսի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի նախավերջին տուրի հանդիպմանը։

«Վաղվա խաղում ֆավորիտ չեմ համարում մեր թիմին, այս հանդիպումը բոլորովին այլ պատմություն է։ Երբեք չի լինում նախորդ խաղի կրկնություն։ Որքան էլ ցանկանանք, լինելու է այլ հանդիպում։ Բաց հանդիպում չի լինելու, քանի որ թիմերը խաղալու են արդյունքի համար։ Իսկ թե ինչպիսին կստացվի խաղը, չեմ կարող կանխատեսել։ Վաղը ամեն բան կտեսնենք։

Ինձ չի հետաքրքրում Ուելսի հավաքականը, ինձ հետաքրքրում է Հայաստանի հավաքականը։ Հաղթելու տարբերակներ միշտ կան, սակայն որևէ մարզիչ այդ մասին լրագրողներին չի պատմում»,- ասել է մասնագետը։

Հայաստան – Ուելս հանդիպումը կկայանա «Հանրապետական» ստադիոնում։




Լրահոս