Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ դիմումի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 15-ին Հայաստանը պաշտոնապես ծանուցել է Միջազգային քրեական դատարանին, որ Հռոմի ստատուտի 12-րդ Հոդվածի 3-րդ մասի հիմքով հետադարձ ուժով ճանաչում է 6, 7 և 8-րդ հոդվածների իրավազորությունը 2021թ. մայիսի 10-ից: Քիչ առաջ ՄՔԴ-ն հրապարակեց «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոցների վերաբերյալ իր որոշումը:

Դատարանը հիմնավոր է համարում, որ 2023թ. սեպտեմբերի 19-ի գործողությունների արդյունքում Ադրբեջանը խախտել է էթնիկ ծագմամբ հայերի որոշ իրավունքներ։

Դատարանը հետևաբար հիմնավոր է համարում, որ կապ կա ծագումով հայերի իրավունքների և ՀՀ կողմի դիմումի, այն է ժամանակավոր միջոցների կիրառման համար:

Ըստ այդմ Միջազգային քրեական դատարանը որոշել է ժամանակավոր միջոցները կիրառել, առ այն որ՝

▫️Ադրբեջանը պարտավոր է ապահովել ԼՂ-ից հեռացածների վերադարձը։

▫️Ապահովել, որպեսզի մարդիկ, ովքեր մնացել են ԼՂ-ում, ցանկության դեպքում՝ լքեն այն։

▫️Ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են, զերծ մնան ուժի գործադրումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ։




Լրահոս