
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Ուրուգվայի թիմի 26-ամյա պաշտպան Մատիաս Օլիվերայի հետ վիճաբանությունը աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման ժամանակ․
«Ես նախընտրում եմ չասել այն, ինչ մտածում եմ, բայց այդ երիտասարդները պետք է սովորեն հարգել ավագներին»,-Մեսսիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականն ուրուգվայցիներին պարտվել էր 0:2 հաշվով։