Վարժական հավաքներից հրաժարվածները դատվում են. հերթական մեղադրյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ,որ Անդրանիկ Վարդանի Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել:

Նա, հանդիսանալով պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված կրտսեր ենթասպայական կազմի պահեստազորային, պարտավոր լինելով մասնակցել ՀՀ կառավարության 02.02.2023 թվականի թիվ 122-Ն որոշմամբ հայտարարված 2023 թվականի ապրիլի 11-ից մինչև մայիսի 5-ն անցկացվող 25-օրյա վարժական հավաքներին, 03.04.2023 թվականին Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Սպիտակի բաժանմունք ներկայանալով՝ հրաժարվել է ծանուցագիրը և ուղեգիրը ստանալուց։

Նա այնուհետև վարժական հավաքներին մասնակցելու համար չի ներկայացել:

Քնար Մանուկյան




Լրահոս