Բեռլինում տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:
Գերմանիայի և Թուրքիայի ղեկավարներն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին:
Կողմերը համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը պետք է տեղի ունենա 2023 թվականի վերջին:
Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Թուրքիայի սահմանի հնարավոր բացման մասին հարցին։