Երեկ՝ նոյեմբերի 17-ին, իշխանական վերնախավը «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է եղել նախորդ տարի Հայաստանում անցկացված «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերային:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ֆիլմի պրեմիերային ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ հետ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ կանանց հետ:
Ֆիլմի պրեմիերային մասնակցել են նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արման Եղոյանը, Մարիամ Պողոսյանը եւ այլք:
Քրիստինա Մուշեղյան