ՖՈՏՈ. Դերասանուհի Անի Խաչիկյանի որդին նշել է ծննդյան 5-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Անի Խաչիկյանն ինստագրանյան իր էջում հրապարակել է լուսանկար հղիության շրջանից։

«5 տարի առաջ, իմ համար խաղաղ նստած սպասում էի երջանկությանը, սիրուն, ներդաշնակությանը, համաչափությանը, արդարությանը, անկախությանը, անվախությանը, ազատումներին՝ ցավից, վիրավորանքից, չարությունից։ Պարզվեց ամենը ինչ քեզ փրկում ա ինքդ քո ներսից պիտի ծնես, երկնես, ցավ քաշես ու լույս աշխարհ բերես …ներսից ծնվող լույսդ նույն բարդ ճանապարհն ա անցնում, ինչպես լույս աշխարհ եկող երեխեն։ Հոգ տար իրա մասին ու ինքդ քեզ կօգնի տեսնել անտեսանելի համայնը ու հասկանալ սիրո
անսահմանությունը ։

Շնորհակալություն համայնին Տեսլայի համար»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Անի Խաչիկյանի նախկին ամուսինը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին է՝ լուսանկարիչ և ռեժիսոր Հայկ Բարսեղյանը։

Մ. Ղ.




Լրահոս