
ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Արթուր Կարապետյանը, ով հանդիսանում է պետական հատուկ ծառայության և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2013թ. փետրվար ամսվա ընթացքում նախնական համաձայնության է եկել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի սերժանտ Տիգրան Աղաջանյանի հետ, ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավորների համար արգելված առարկաներ հիմնարկի բնակելի գոտի տեղափոխելու և դրա դիմաց կաշառք ստանալու շուրջ,2013թ. փետրվար ամսից մինչև հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում մեկ միասնական դիտավորությամբ ` ստանալով խոշոր չափերի հասնող ` 301550 ՀՀ դրամ կաշառք և բաժանել միմյանց միջև:
Իսկ ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավոր Կարեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պատիժը կրելու ընթացքում համոզելու և խնդրելու եղանակով դրդել է Երևան քաղաքի բնակիչ Արման Ավագյանին կատարել կաշառքի միջնորդություն:
Արմեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում Արտակ Ոսկանյանի օժանդակությամբ ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի հասնող թմրամիջոցներ:
Սույն քրեական գործը գտնվում է Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վարդան Գրիգորյանի վարույթում:
Նյութի աղբյուր` datalex.am