Բեռնատարում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Հերթական արդյունքն արձանագրել են անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները։

Նոյեմբերի 16-ին Գանձաքար-Իծաքար ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացնելիս նրանք ստուգել են 67-ամյա մի տղամարդու վարած բեռնատարը։ Թափքում շուրջ 6 խմ փայտանյութ կար, իսկ վարորդը դրա օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չուներ։

Իրավապահները պարզել են, որ տարբեր տեսակի շուրջ 60 սմ տրամագծով կանգուն ծառեր «Արծվաբերդի անտառտնտեսությունից» հատել և մեքենան էր բեռնել Իծաքար գյուղից 28-ամյա մի երիտասարդ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները պարզվում են։




Լրահոս