
Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հանդիպեց Ուելսի հավաքականին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը 5-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, սակայն առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին անկյունայինից հետո գլխի հարվածով սեփական դարպասը գրավեց Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը։