«Չեք թողնում ՝ մարդ ջուր խմի». Գագիկ Բեգլարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցրեց ` ինչ վիճակում է գտնվում Հյուսիս–Հարավ ճանապարհի շինարարությունը, արդյոք որոշ հատվածների շինարարությունն ավարտվել է: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պատասխանեց, որ զարմացած է, որ այս կարևորագույն աշխատանքների վրա ստվեր են գցում:

«Պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ է այստեղ, կլսի իմ խոսքերը, որ այսօր Հյուսիս-Հարավում ամեն ինչ նորմալ է ընթանում ու աշխատանքերը շատ որակով կազմակերպվում են»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:

Նախարարը հիշեցրեց, որ անցյալ անգամ ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարել էին, որ այս ճանապարհի կառուցումը հինգ տարի է ձգձգվում է: Նա ասաց, որ 2009-ին բանակցությունները սկսվել են, դրանից հետո մրցույթը չի կայացել, 2011-ին մրցույթը կայացել է, իսկ արդեն հաջորդ տարի աշխատանքները  սկսվել են: «Ուշացում կա, բայց ոչ թե հինգ տարով, այլ հինգ ամսով»,- ասաց նախարարը, հետո ներկայացրեց երեք պատճառ ՝  ինչու են աշխատանքները հետաձգվել:

Պատճառներից մեկը տեխնիկական է ՝  մեքենաների ներկրելը Հայաստան ուշացել է մի քանի ամսով, երկրորդ պատճառը կառավարության կողմից որակի պահանջն էր, իսկ երրորդն այն էր, որ իսպանական կողմը ավելի մեծ եկամուտներ ունենալու ակնկալիքով ցանկանում էր ցեմենտ ներկրել Հայաստան, քանի որ մեր ցեմենտը Հայաստանում ավելի թանկ է, քան նրանց ցեմենտը: Կառավարության բանակցությունների շնորհիվ ցեմենտը գնվում է մեզնից ու մարտի 17-ից կսկվի նորից վաճառվել»,- եզրափակեց Բեգլարյանը:

Երբ Մնացական Մնացականյանն արձագանքեց ՝  նախարարն ասաց.«Պրն Մնացականյան, չեք թողնում մարդ ջուր խմի»:

 




Լրահոս