Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր, ինչպես նաև X-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ պատրաստ է «զոհաբերել» իր աշխատակիցներին, եթե պարտվի Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին՝ դեմ առ դեմ մենամարտում.
«Եթե ես պարտվեմ, կհամաձայնե՞մ, որ իմ սոցիալական ցանցի մոդերատորների թիմը տեղափոխվի Ցուկերբերգի սոցիալական ցանց: Ոչ մի խնդիր. ես կողմ եմ դրան։ Համենայն դեպս, ես պատրաստ եմ վաղը մենամարտել»,-Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Մասկը։
Ցուկերբերգն ավելի վաղ պնդում էր, որ Մասկը խուսափում է մենամարտից։
Դեռևս հայտնի չէ, թե երբ և որտեղ տեղի կունենա երկու միլիարդատերերի մենամարտը։