Նման տոն սահմանելու գաղափարով 1973թ. հանդես են եկել ամերիկացի եղբայրներ Մայքլ և Բրայան Մակքոմակները:
Նոյեմբերի 21-ին նշվում է Ողջույնի համաշխարհային օրը (World Hello Day): 1973թ.՝ Սառը պատերազմի շրջանում, նման տոն սահմանելու գաղափարով հանդես են եկել ամերիկացի եղբայրներ Մայքլ և Բրայան Մակքոմակները:
Եղբայրների մտահղացմամբ` Եգիպտոսի և Իսրայելի միջև հակամարտության օրերին այս տոնն ուղղված էր միջազգային լարվածության ուժեղացման դեմ:
«Անհրաժեշտ է հասարակ, բայց արդյունավետ միջոց»,- որոշեցին եղբայրներն ու ողջույնի նամակներ ուղարկեցին աշխարհի տարբեր ծայրեր: Նրանք որևէ մեկին չէին պարտադրում խաղաղության համար պայքարի իրենց գաղափարը, այլ պարզապես հասցեատերերին խնդրում էին ողջունել առնվազն տասը մարդու:
Գաղափարը հավանության է արժանացել շուրջ 180 երկրում: Ողջույնի համաշխարհային օրը նշում են տարբեր մասնագիտությունների և տարիքի մարդիկ՝ քաղաքական գործիչներ, մագնատներ ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ: