Ամեն օր մեծ նվիրումով ու ոգևորությամբ եմ ներկայանում ծառայավայր․ ավագ լեյտենանտ Սոնա Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սահմանին ծառայությանս ընթացքում ինքնակրթությամբ շատ եմ զբաղվել։ Այս շրջանն իմ կյանքում շատ բան է փոխել. կարդում էի, լսում էի աուդիոգրքեր, մասնակցում էի տարբեր առցանց դասընթացների։ Ինքնակրթությունը շարունակական, չդադարող գործընթաց է։

Այսօր էլ որոշում ու հերթով իրականացնում եմ կյանքիս բոլոր երազանքները։ Զինվորական գործն ինձ հոգեհարազատ է, բայց արվեստը նույնպես միշտ ձգել է ինձ։ Այժմ, երբ սահմանամերձ զորամասում չեմ, հաճախում եմ դաշնամուրի դասերի. դաշնամուր նվագելն իմ մանկության երազանքն էր։ Նաև նկարչության դասեր եմ վերցնում։ Ինձ համար հաջողության հասնելու կարևոր նախապայմաններից է ձեռք բերածով չբավարարվելը, նորանոր բարձունքներ գրավելու տրամադրվածությունը։

Ձգտում եմ միշտ մարտունակ լինել, բարձրացնել մասնագիտական պատրաստվածությունս։ Ամեն օր մեծ նվիրումով, մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ եմ ներկայանում ծառայավայր։ Ինձ համար մեծ պատիվ է համազգեստ կրելը»,-այս մասին ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ասել է ավագ լեյտենանտ Սոնա Եղիազարյանը։




Լրահոս