Նոյեմբերի 20-ին նշվում Է Երեխայի համաշխարհային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 20-ին նշվում Է Երեխայի համաշխարհային օրը: Universal Children’s Day-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սահմանել Է 1954 թվականին՝ որպես երեխաների համաշխարհային եղբայրության եւ փոխըմբռնման օր եւ նվիրված Է ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցությանը: 1959 թվականի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել Է Երեխայի իրավունքների հռչակագիրը, իսկ 1989 թվականին՝ Երեխայի իրավունքների կոնվենցիան: Երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով ի շահ նրանց կյանքի եւ զարգացման ստեղծվել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Այն աշխատում Է աշխարհի 191 երկրներում՝ համագործակցելով կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության եւ երիտասարդության հետ:

2013 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային բանկի խմբի եւ ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի վարչության Ազգաբնակչության բաժնի հրապարակած զեկույցի տվյալների համաձայն՝ վերջին տարիներին մանկական մահացությունը կիսով չափ նվազել Է 1990 թվականի համեմատությամբ, երբ մինչեւ հինգ տարեկան մահացած երեխաների թիվը գերազանցում Էր 12 միլիոնը: ՄԱԿ-ի տվյալներով՝ բացարձակ թվերով դա նշանակում Է, որ ամեն տարի կրտսեր տարիքի երեխաների մահացությունը պակասել Է 17 հազարով, ըստ որում հինգ դեպքից չորսը բաժին Է ընկնում Աֆրիկային եւ Հարավային Ասիային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:




Լրահոս