ՀՀ ՊՆ N զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ ` չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս: Իսկ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար ` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել վարակի չտարածման ուղղությամբ անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ ձեռք չառնելու համար , որի արդյունքում առաջացրել է էական վնաս: Այս մասին տեղեկանում ենք datalex.am դատական տեղեկատվական համակարգից:
Գործը գտնվում է Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի վարույթում: