Մեր սրբագույն Արցախի շուրջ 30000 երեխաների իրավունքներ շարունակվում են խախտված մնալ․ Թագուհի Թովմասյանը ուղերձը՝ Երեխաների միջազգային օրվան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է․

«Այսօր Երեխաների միջազգային օրն է։ 1959թ. նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Երեխաների իրավունքների հռչակագիրը։

Այս տարի տոնի կարգախոսն է ՝ «Յուրաքանչյուր երեխայի համար, յուրաքանչյուր իրավունք»:

Այս համատեքստում ուզում եմ հիշեցնել, որ մեր սրբագույն Արցախի շուրջ 30000 երեխաների իրավունքներ շարունակվում են խախտված մնալ։
Նրանք զրկված են իրենց հայրենի մանկապարտեզը, դպրոցը հաճախելու, իրենց բակում խաղալու, ոմանք իրենց ծնողին, եղբորը տեսնելու իրավունքներից… իսկ ինչքա՜ն անմեղ երեխաների մատղաշ կյանքեր ընդհատվեցին… Այսպիսի ապագա մենք չէինք նախատեսել մեր երեխաների համար… Նրանց իրավունքների վերականգման համար պայքարը յուրաքանչյուրիս առաքելությունն է, որը մի օր պետք է պսակվի հաղթանակով։

Թող աշխարհի բոլոր մանուկներն ապրեն ԽԱՂԱՂ երկնքի տակ։

Շնորհավորում եմ մեր հրաշք երեխաներին, ովքեր իրենց ներկայությամբ մեր ծանրաբեռնված առօրյան դարձնում են իմաստալից, իսկ աշխարհը՝ ավելի բարի ու ազնիվ»։

 




Լրահոս