
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF), Գազայի հատվածի հյուսիսում ռազմական գործողությունների ավարտից հետո, կսկսի ցամաքային գործողության նոր փուլը։ Այս մասին StandWithUs ոչ կառավարական կրթական կազմակերպության եթերում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորի մամուլի քարտուղար Ջոնաթան Կոնրիկուսը։
Նրա խոսքով, մարտերի հաջորդ փուլը նվիրված է լինելու այն ամենի ոչնչացմանը, ինչ մնացել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումից անկլավում։ Կոնրիկուսը նշել է, որ դա հեշտ գործ չէ, քանի որ զգալի մարտերը շարունակվում են Գազայի հյուսիսում։