ՏԵՍԱՆՅՈՒԹ․Աշխատակիցներին ստիպողաբար արձակուրդ կուղարկեն. մանրամասնում է նախարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկել է մի նախագիծ, ըստ որի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները։ 30 ամիս արձակուրդ չգնալու դեպքում՝ գործատուն կարող է աշխատողին առանց դիմումի ուղարկել արձակուրդ, հակառակ դեպքում՝ չուղարկված ամեն օրվա համար կվճարի տույժ՝ միջին ամսական աշխատավարձի 0,15%-ի չափով։

ArmLur.am-ը կապվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ սա փոփոխվող օրենքներից մեկն է, քանի որ այս տարվա տարեսկզբից աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են եղել, որոնց ուժի մեջ մտնելու մասին նոր են հայտնում․

«Աշխատանքային օրենասգրքի 266 հոդվածից փոփոխվել է 122-ը։ Կային մի շարք խնդիրներ, որոնք այս գործող օրենսդրությունը թույլ չէր տալիս կարգավորել, չհաշված, որ միջազգայնորեն մի շարք գործառույթներ կային, որոնք ևս այս օրենսդրությունը չէր կարգավորում։ Սա նոր փոփոխություն չէ, բավական ժամանակ է փոփոխել ենք, պարզապես մենք պաշտոնապես հայտնում ենք, որը երբ է ուժի մեջ մտնելու»,- ասել է Զառա Մանուչարյանը։

Զառա Մանուչարյանը հավելեց նաև, որ օրենքի փոփոխության անհրաժեշտությունը առաջացել է քաղաքացիների կողմից ստացված բողոքների արդյունքում։

ArmLur.am-ը կապվեց նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե ինչու է առաջացել օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությունը։

Հավելենք նաև, որ արձակուրդ գնալը ևս կարգավորվում է օրենքի համապատասխան կետով, իսկ արձակուրդայինը հաշվարկվում է աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի կարգավորումներով՝ մասնավորապես հաշվարկի ժամանակ դիտարկվում է աշխատողի վերջին 12 ամիսները և վերջին 12 ամիսների մեջ կան ամիսներ, որոնք չեն ներառվում հաշվարկի մեջ, դա ևս կարգավորվում է օրենսգրքի համապատասխան հոդվածով։

Հաշվարկի մեջ չեն մտնում մասնավորապես՝ արձակուրդում գտնվելու ամիսները, աշխատանքի ընդունվելու ամիսը, ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու ամիսը։ Մյուս ամիսները, որոնք մասնակցում են հաշվարկին, գումարվում են և բաժանվում են ամիսների քանակով։ Հավարկին մասնակցում են նաև ինչպես հիմնական աշխատավարձը, այնպես էլ լրացուցիչ ստացված աշխատավարձը՝ պարգևներ և հավելավճարները։ Նշված կարգավորումների մեջ է մտնում նաև այն, որ աշխատողը արձակուրդի պետք է գնա իր աշխատանքային տարվա ընթացքում և այն կարող է հետաձգել կապված իրեն անհրաժեշտ ժամանակահատվածի։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս