Դեռ 2022 թվականի փետրվար ամսին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսում էր «Հայկական խաչմերուկի» մասին, որ
Հյուսիս-Հարավ նախագիծը վերաձևակերպել են ու դարձրել Հյուսիս-Հարավ-Արեւելք-Արեւմուտք նախագիծ։ Այդ ճանապարհի կամ եթե կարճ ասենք՝ «Հայկական խաչմերուկի» ճյուղերից մեկը կկապի հյուսիսն ու հարավը, այսինքն՝ Հայաստանից դեպի Իրան, մյուսը ճյուղը՝ Ադրբեջան-Հայաստան եւ հետագայում դեպի Նախիջևան-Թուրքիա։» Այս նախագծի արժեքը ըստ Փաշինյանի մի քանի 100 մլն ԱՄՆ դոլար է։
Նիկոլ Փաշինյանը նշել էր նաև, որ մեկնարկել են Երասխ-Ջուլլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման տեխնիկական եւ նախագծային աշխատանքները։
Հայաստանի կառավարությունը վերաձևակերպել է «Հյուսիս-Հարավ» նախագիծը՝ դարձնելով «Հյուսիս-Հարավ/Արևելք-Արևմուտք» կամ «Հայկական խաչմերուկ» անուններով։ 2023 թվականին «Հայկական խաչմերուկը» ռեբրենդինգի ենթարկվեց և ԵԽ բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանն այն անվանեց «Խաղաղության խաչմերուկ»։
Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրել է իր կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները, որոնք համաձայնեցվել էին Ադրբեջանի հետ․
Սկզբունք 1. Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:
Սկզբունք 2. Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ՝ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը:
Սկզբունք 3. Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել՝ ինչպես միջազգային, այնպես էլ՝ ներքին փոխադրումների համար:
Սկզբունք 4. Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ։
ArmLur.am-ը զրոցել է ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի հետ, ով նշեց, որ այս նախագիծը ինչքան էլ քննարկվի, միևնույնն է չի իրագործվելու, քանի որ մի ճանապարհ, որը համաձայնեցված չէ հարևան երկրների հետ, չի կարող իրագործվել։
Փաշինյանի հայտարարություններից հետո ադրբեջանցի քաղաքագետ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը և նշել, որ Փաշինյանը հերթական անգամ դիմում է մանիպուլյացիայի, այնպես, ինչպես ժամանակին վստահեցնում էր, որ հնարավոր է հասնել ղարաբաղյան հարցի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկի» քարտեզային տեսլականը դիտարկել է որպես համաձայնություն «Զանգեզուրի միջանցքին», որքան էլ, որ Փաշինյանը պնդի, թե չեն գործում միջանցքային տրամաբանության մեջ:
Մանրամասնեը՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Էմմա Միքայելյան