ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գումարի վերադարձի ժամկետը կրճատվել է. նոր փոփոխություններ Wildberries-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Wildberries-ի կողմից նախատեսվելիք անակնկալը, որը պետք է ուրախացներ հաճախորդներին արդեն իրականություն է: Օգտատերերը նոյեմբերի 19-ից սկսած ծանուցվում են այն մասին, որ ապրանքների վերադարձման դեպքում գումարի հետվերադարձի ժամկետը նվազեցվել է մինչև 1-2 օր, դրա համար նոյեմբերի 19-ից հաճախորդները պետք է պատվերը վերադարձնեն միայն այն կետը, որտեղից ստացել են պատվերը:

«Վաճառքի ժամանակ կրճատում ենք դրամական միջոցների ստանալու ժամկետը՝ ապրանքի վերադարձի դեպքում: Սեզոնի ընթացքում կայացրել ենք որոշում, որը թույլ կտա արագացնել դրամական միջոցների հաշվարկման ժամանակը՝ ապրանքները վերադարձնելու դեպքում: Նոյեմբերի 19-ից ապրանքների վերադարձը վճարումից հետո հնարավոր է միայն պատվերների առաքման այն կետում, որտեղից դրանք նախկինում ստացվել են, ինչը թույլ կտա մեզ պարզեցնել համակարգը և նվազեցնել գումարի վերադարձման ժամկետը մինչև 1-2 օր:

Եթե մոռացել եք, թե որտեղից եք վերցրել ձեր պատվերը, կամ այն առաքվել է ձեզ առաքիչով, ապա կարող եք պարզաբանել ապրանքների վերադարձման կետը ձեր անձնական հաշվում global.wildberries.ru կայքում՝ «Գնումներ» բաժնում կամ կապվեք աջակցության ծառայության հետ: Մոտ ապագայում, ձեր հարմարության համար, մենք նման ֆունկցիոնալությունը կտեղադրենք հավելվածում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է նաև, որ հաճախորդները, ովքեր ապրանքները վերադարձնում են այլ կետեր, բացի այն վայրերից, որտեղից ստացել են պատվերը, կազմում են ընդհանուրի մոտ 6%: Միաժամանակ նման հաճախորդներին գումարների վերադարձման արագությունը կնվազի միջինը 3-4 օր։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Մ.Ղ.




Լրահոս