Մետաղական շերեփով երկու անգամ հարվածել է սկեսուրին ու զրկել կյանքից. ինչ է կատարվել Տավուշի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաթևիկ Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով հոգեկան առղջության հետ կապված խնդիրներ ունենալու հետևանքով անօգնական վիճակում գտնվող և իր հետ համատեղ բնակվող ամուսնու ծնող՝ Վարսենիկ Մարկոսյանի մերձավոր ազգականը, վերջինիս հետ ունենալով մշտական լարված հարաբերություններ, վերջինիս սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, պարբերաբար ծեծի է ենթարկել նրան՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա գլխի շրջանին։

2023 թվականի ապրիլի 12-ին նախորդող 10 օրերի ընթացքում, գտնվելով նշված բնակարանի խոհանոցում, մետաղական շերեփով 2 անգամ հարվածել է Վարսենիկ Մարկոսյանի գլխի շրջանին, վերջինիս պատճառելով գլխուղեղի տարածուն վնասվածքային ախտահարում՝ փակ բութ գանգուղեղային վնասվածք կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ, որոնք 2023 թվականի ապրիլի 02-ին ժամը 15:30-ի սահմաններում, հիշյալ տանն անմիջականորեն հանգեցրել են Վարսենիկ Մարկոսյանի մահվանը։

Կատարողը տնային կալանքի տակ է, իսկ գործը ուղարկվել է դատարան։

Քնար Մանուկյան




Լրահոս