ՖՈՏՈ․ Վտանգված է Շուշիի գորգերի և կարպետների հավաքածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմից հետո Շուշիի գորգերի թանգարանից Երևան տեղափոխած մի շարք գորգերի և կարպետների հավաքածուներին հատկացված տարածքը հորդորել են ազատել:

Մանրամասներ իմանալու համար՝ ArmLur.am-ը փորձել է կապվել Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր և հավաքորդ Վարդան Ասծատրյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մերժել է:

Նշենք, որ Արցախի Հանրապետության Շուշիի հնագույն գորգերի և կարպետների թանգարանը հիմնադրվել է 2011 թվականին և բացվել է 2013 թվականին հավաքորդ Վարդան Ասծատրյանի նախաձեռնությամբ՝ նրա գորգերի ու կարպետների անձնական հավաքածուի հիման վրա:

Նանիկ Աղասյան




Լրահոս