ԱՄՆ-ում չեն հավատում Թրամփի հաղթանակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, քիչ շանսեր ունի հաղթելու Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին, ասում է պետության ղեկավարի թեկնածու, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, հայտնում է Fox News-ը։ Նրա խոսքով, եթե նույնիսկ հաղթի երկրի նախկին ղեկավարը, իր համար դժվար կլինի կադրեր ներգրավել իր վարչակազմում։

Նա հավելել է, որ գլխավոր հրամանատար լինելը «80-ամյա ծերունու համար աշխատանք չէ»՝ նկատի ունենալով 77-ամյա Թրամփին և 81-ամյա Բայդենին։ Նա ընդգծել է, որ ինքը՝ որպես պետության ղեկավար, երկու ժամկետ կծառայի։

«Սա են ուզում տեսնել հանրապետական ​​ընտրողները»,- եզրափակել է ԱՄՆ նախագահի թեկնածուն։




Լրահոս