ՖՈՏՈ․ Շուկայավարման էթիկա, փորձի փոխանակում, մարքեթինգային արշավներ. ICC Armenia-ն ներկայացրել է պրակտիկ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 18-ին մարքեթինգային ոլորտի փորձագետներին մի հարկի տակ էր հավաքել ICC Հայաստանի ազգային կոմիտեն: Առաջատար փորձագետները խոսել են կանոնակարգերի և շուկայավարման էթիկայի մանրամասների մասին ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում՝ ցույց տալով, թե ինչ է անհրաժեշտ այսօրվա բիզնես աշխարհում հաջողության հասնելու համար:

Փորձագետ խոսնակները, ներկայացնելով ոլորտի մարտահրավերները, ներկայացրին դրանցից խուսափելու հնարավորությունները՝ պատմելով նաեւ իրենց իսկ օրինակները:

“Manusajyan business and law”-ի համահիմնադիր, իրավաբանական բաժնի ղեկավար Լիաննա Մանուսաջյանը, անդրադառնալով հովանավորչության եւ գովազդի նրբություններին, ներկայացրեց վերջին կանոնակարգերի և մարքեթինգային էթիկայի պրակտիկայի վերաբերյալ մանրամասներ, որոնք օգտակար են ինչպես հովանավորների, այնպես էլ հովանավորությամբ զբաղվողների համար:

 «Հովանավորչության պայմանագիրը պետք է լինի մաքսիմալ հստակ եւ ունենա կոնկրետ նշված ժամանակահատված, ինչպես նաեւ ներառի այլ մանրամասներ կատարվելիք գործարքից»,-նշում է Լիաննան:

Խոսելով էթիկական մարտահրավերների, սեփական փորձի, գործնական խորհուրդների, ռազմավարության եւ այլնի մասին՝ Coca Cola ընկերության մարքեթինգ մենեջեր Եսայի Յոլչյանը ներկաներին ներկայացրեց մանրամասներ ընկերության ձախողված գովազդների, մարքեթինգային արշավների եւ իհարկե համառության շնորհիվ ստացված վերջնական արդյունքի մասին:

Միջոցառման ընթացքում իրենց գիտելիքներով եւ փորձով փոխանակվեցին նաեւ Դավիթ Ղարիբյանը, Լյուսի Սարուխանյանը, Ստեփան Ազարյանը , Ռեմ Դարբինյանը, Թերեզա Թոքմաջյանը:




Լրահոս