ArmLur.am-ը կապ է հաստատել Երևանի պետական համալսարանի մամուլի քարտուղար Քնար Միսակյանի հետ՝ տեղեկանալու, թե ինչպես են ընթանում դասապրոցեսները համալսարանում։
«Դասապրոցեսները ընթանում են բնականոն հունով, ուսանողության շրջանում վախի զգացում չկա։ Մենք նորմալ մեր աշխատանքներն ենք շարունակում»,- ասել է մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ նոյեմբերի 17-ի առավոտյան, նախնական վարկածով հոսանքի տատանումից, հրդեհ էր բռնկվել Երևանի պետական համալսարանի առաջին մասնաշենքի նկուղային հարկում։
Նախնական տվյալներով՝ պատահարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեք մարդ՝ հոսպիտալացվել։ Տուժածները ԵՊՀ կանաչապատման բաժնի աշխատակիցներ են, մահացածը՝ ևս։
Հայկ Ավանեսյան