Ինչ է սպասվում ավագանու վաղվա նիստին․ որ խմբակցությունները ներկա կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանին վաղը՝ նոյեմբերի 21-ին, նիստ կհրավիրի:

Օրակարգում 19 հարց է, այդ թվում՝ Երևան քաղաքում փողոցներ անվանակոչելու մասին, Յուրի Սահակյանի, Ալպիկ Մկրտչյանի և Էմիլ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման մասին նախագծերը:

ArmLur.am-ը գրել էր, որ ավագանու նիստից առաջ ֆրակցիաները նիստեր են արել՝ որոշելու օրակարգի և մասնակցության ձևաչափի վերաբերյալ հարցեր:

ՔՊ-ն, «Հանրապետություն»-ը, «Հանրային ձայն»-ը և «Ազգային առաջընթաց»-ը կմասնակցեն վաղվա նիստին: Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցության հարցը կորոշվի այսօր՝ «Ազգային առաջընթաց» ֆրակցիայի նիստի ժամանակ: Այսօր ֆրակցիայի նիստ կանի նաև «Մայր Հայաստան»-ը և կհայտնի որոշման մասին՝ մասնակցու՞մ է վաղվա նիստին, թե՞ ոչ:

Նկատենք, որ ընդդիմադիր երկու քաղաքական ուժերի առաջնորդները՝ Հայկ Մարությանը և Անդրանիկ Թևանյանը, թեև հայտնել էին, որ ավագանու ընտրություններին մասնակցում են ամբողջական իշխանափոխության օրակարգով, բայց նրանցից մեկը՝ Թևանյանը, վայր է դրել ավագանու անդամի մանդատը, իսկ Հայկ Մարությանը պահում է մանդատը, բայց չի մասնակցում նիստերին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս