Հոկտեմբերի 30-ին Հովհաննես Թումանյանի թանգարանի արդեն նախկին տնօրեն Անի Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել, որում ասվում էր․
«Հովհ. Թումանյանի մտքերից մեջբերումներ անելը կամ համարձակությունը նրա մասին խոսելու Հայաստանի սահմաններից դուրս համարվում է աններելի քայլ և արժանանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից պատժի՝ աշխատանքից հեռացում /և կամ մեծահոգաբար հորդորել սեփական դիմումի համաձայն հեռացում/»։
ArmLur.am-ը այդ ընթացքում խոսել և պարզաբանումներ էր ստացել և՛ ԿԳՄՍ նախարարից, և՛ Անի Եղիազարյանից։
Այսօր ArmLur.am-ի հետ զրույցում Անի Եղիազարյանը փաստեց, որ նախարարության հետ կրկին որևէ քննարկում չի եղել և իրենից հետո փոխտնօրենի փոխարեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Թումանյանի թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը։
«Հ․ Թումանյանի թանգարանի աշխատակիցները նախկին փոխտնօրենին՝ Աշոտ Հարությունյանին, որպես ոլորտի մասնագետ և մեծ փորձառություն ունեցող մարդու ներկայացրել էին նախարարություն՝ որպես նախընտրելի տնօրեն, նախարարությունը մերժել էր ինչ-որ սուբյեկտիվ պատճառներով։ Նախապես դրված լիազորությունները դրված էր փոխտնօրեն Մանե Խաչատրյանի վրա, որը այդպես էլ չստանձնեց, հիմա ժամանակավորապես այդ պարտականությունները լիազորել են թանգարանի գլխավոր ֆոնդապահին»։
Անի Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարությունից այդպես էլ որևէ արձագանք չի ստացել։
Էմմա Միքայելյան