ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննարկում են «Ուելս» ֆուտբոլային ակումբի երկրպագու արտասահմանցիների նկատմամբ քրեական վարույթը կարճել։
6 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել էին քննչական: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացել էր ՆԳՆ ոստիկանությունից:
«Եվս 16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով ձերբակալվել՝ բերվել էին բաժին և ազատ էին արձակվել»,- մանրամասնել էին ոստիկանությունից:
ArmLur.am-ը արդեն հայտնել էր, որ, ըստ BBC-ի, 32 «Ուելս» ֆուտբոլային ակումբի երկրպագու է ձերբակալվել Հայաստան-Ուելս խաղից առաջ:
Ձերբակալվածները իրավապահներին հայտնել էին, որ խաղից առաջ սիրում են շատ խմել, Նրանք խմել են, միմյանց չեն հասկացել ու սկսել են վիճել։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան