Հայաստանը ՀԱՊԿ-ին խնդրել է հանել օգնության մասին փաստաթուղթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։ Նրա խոսքերը հայտնում է BelTA գործակալությունը։

Նա նշել է, որ թեև մյուս բոլոր դաշնակիցները պաշտպանել են այս որոշումը, սակայն հայկական կողմը որևէ հետաքրքրություն չի հայտնել այս փաստաթղթի նկատմամբ, և աշխատանքի վերջին մասում Երևանը խնդրել է այն ընդհանրապես հանել օրակարգից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին քաղաքական գործիչը հեռախոսով տեղեկացրել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։




Լրահոս