Ի՞նչ գործ ունեն ոստիկանները ավագ դպրոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց ՝ ինչո՞ւ պետք է  ավագ դպրոցներում ոստիկաններ լինեն։ Նախարարի խոսքով ՝  ծրագիրն  իրականացվում է վերջին տարիներին ոստիկանություն հետ համատեղ: Ծնողները  մտահոգություն ունեն, որ  տարբեր դպրոցներից  և իրար առաջին անգամ հանդիպող աշակերտները, հատկապես տղաները կարող են անհարկի վիճաբանություններ ունենալ:
«Ծրագրի հեղինակը մենք չենք, նման փորձ կա տարբեր երկներում. շատ հեռու չգնանք, օրինակ ՝  հարևան Վրաստանում. դպրոցական ոստիկանի ծրագիրը կա այլ դպրոցներում և ոչ միայն ավագ։ Կարող է ոստիկանների ներկայությունը խոչընդոտել ուսումնական հաստատությունների ինքուրույնությունը, սակայն այն արձագանքները, որ ունենք ոստիկանների կողմից տարվող աշխատանքներից բացառապես դրական են»,- ասաց նախարարը:

Ի պատասխան Քոքոբելյանն էլ ասաց, որ դպրոցը պետք է ունենա համապատասխան պատրաստվածություն ունեցող մանկավարժական կոլեկտիվ, որը կկարողանա այդ խնդիրները լուծել:  Դպրոցականին դիտարկել պոտենցիալ հանցագործ ՝  դա արդեն իսկ կրթական համակարգի խափանում է»,- ասաց պատգամավորը:

Աշոտյանի խոսքով ՝  ծրագրի նպատակներից մեկն է կոտրել կեղծ գողական կարծրատիպը:

«Ոստիկանը մի անձնավորություն է, որից պետք է  ոչ թե վախենալ, այլ ճիշտ հակառակը: Բազմաթիվ տղաներ ընկերություն են անում ոստիկանների հետ: Բացի այդ ՝  դպրոցներում  տղամարդկանց պակաս կա»,- եզրափակեց նախարարը:

 




Լրահոս