
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված Ադրբեջանի ղեկավարության կողմից օգագործվող «Արևմտյան Ադրբեջան» հասկացության հետ։
«Մենք բոլորովին այլ հայտարարություններ ենք լսել Ադրբեջանի ղեկավարությունից: Նրանք պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել: Կոնկրետ այդ հայտարարության մասին ոչինչ չեմ կարող ասել»։
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման իր ելույթում Փաշինյանն ասել էր․
«Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ ՀՀ-ն սկսել են կոչել Արևմտյան Ադրբեջան ու այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով։ Սա ՀՀ-ի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում ու խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»։