
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունները նախորդ շաբաթ համատեղ նիստ են արել: Նիստ վարել է ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը:
Մեր տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները քննարկել են իրենց առաջիկա անելիքները, ԱԺ նիստ հրավիրելու հետ կապված հարցեր:
Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում՝ Արցախի պատգամավորների մոտ կոնսենսուս կա առաջիկայում Արցախի ԱԺ նիստ հրավիրել, այս ընթացքում քննարկումներ են գնում օրակարգի հետ կապված:
ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը հաստատեց այս տեղեկությունը՝ մանրամասներ ներկայացնելով քննարկումից։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան