Օրվա հոբելյարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 20-ին ծնվել են՝

543 տարի առաջ (1480թ.) այս օրը ծնվել է պորտուգալացի ծովագնաց և հետախույզ Ֆերնան Մագելանը:

421 տարի առաջ (1602թ.) այս օրը ծնվել է գերմանացի ֆիզիկոս, փիլիսոփա Օտտո Ֆոն Գերիկեն:

220 տարի առաջ (1803թ.) այս օրը ծնվել է ռուս պետական գործիչ, ծովակալ Էֆիմ Պուտյատինը:

154 տարի առաջ (1869թ.) այս օրը ծնվել է «Արծաթի դարաշրջանի» ռուս բանաստեղծուհի Զինաիդա Գիպպիուսը:

134 տարի առաջ (1889թ.) այս օրը ծնվել է ամերիկացի աստղագետ Էդվին Հաբբլը:

98 տարի առաջ (1925թ.) այս օրը ծնվել է խորհրդային շրջանի ռուս բալետի պարուհի, ուսուցիչ, ԽՍՀՄ-ի ժողովրդական դերասանուհի Մայա Պլիսեցկայան:

96 տարի առաջ (1927թ.) այս օրը ծնվել է խորհրդային շրջանի կինոյի և թատրոնի դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ-ի ժողովրդական դերասան Միխայիլ Ուլյանով:

95 տարի առաջ (1928թ.) այս օրը ծնվել է խորհրդային շրջանի դերասան, ռեժիսոր, հասարակական գործիչ, ԽՍՀՄ-ի ժողովրդական դերասան Ալեքսեյ Բատալովը:

86 տարի առաջ (1937թ.) այս օրը ծնվել է ՌԽԴՍՀ-ի ժողովրդական դերասանուհի Ազա Լիխիտչենկոն:

81 տարի առաջ (1942թ.) այս օրը ծնվել է ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջո Բայդենը:

77 տարի առաջ (1946թ.) այս օրը ծնվել է Մոսկվայի և ողջ Ռուսաստանի հոգևոր առաջնորդ Կիրիլ Պատրիարքը:

64 տարի առաջ (1959թ.) ծնվել է հայ քաղաքական գործիչ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նանիկ Աղասյան




Լրահոս