
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան Fox News հեռուստաալիքի լրագրողների և ղեկավարության հետ հանդիպման ժամանակ կասկածի տակ է դրել Ռուսաստանի հետ հակամարտության մոտալուտ ավարտը, գրում է Strana.ua-ն իր Telegram ալիքում։
«Ամեն ինչ այնքան արագ չի ավարտվի, որքան մենք կցանկանայինք»,- պնդում է նա։
Զելենսկին նաև ասել է, որ շատերը Ռուսաստանի հետ հակամարտությունն ընկալում են որպես ֆիլմ և ակնկալում են, որ դադարներ չեն լինի, այլ միայն «ամենօրյա անակնկալներ»։