Ադրբեջանի կառավարությունը աշխատանքներ է տանում «Զանգեզուրի միջանցքը» շահագործման հանձնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային ծառայության ղեկավար Շահին Բագիրովը, փոխանցում է ԱՊԱ-ն։
«Մենք աշխատում ենք «Զանգեզուրի միջանցք»- ի անցակետեր ստեղծելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք նոր նախագծերի վրա, և արդեն հաջորդ փուլում կսկսվեն շինարարական աշխատանքները», – հավելել Է Շահին Բագիրովը: