Առնվազն 30-40 րոպե ֆիզիկական ակտիվությունը կարող է հակազդել օրվա ընթացքում 10 ժամ նստելու բացասական հետևանքներին: Ավելին, ինչպես գրում է Inc-ը՝ վկայակոչելով Սիդնեյի համալսարանի հետազոտությանը, ոչ միայն մարզասրահում մարզումներն են լավ, այլև կարևոր է գոնե ինչ-որ բան անել՝ զբոսանք, յոգա, աստիճաններով բարձրանալ, հեծանիվ վարել։
Գիտնականները վերլուծել են բազմաթիվ նախորդ հետազոտություններն այս թեմայի վերաբերյալ և ունեցել հետևյալ արդյունքները. նստակյաց աշխատանք ունեցող մարդկանց մոտ վաղաժամ մահվան ռիսկը մեծանում է, քանի որ ֆիզիկական ակտիվությունը նվազում է: Սակայն նրանց համար, ովքեր օրական 30-40 րոպե մարզվում են, վաղ մահացության վտանգ չի նկատվում։