
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 73 կգ քաշային Մարտին Պողոսյանը Մեքսիկայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում, փոքր բրոնզե մեդալ է նվաճել հրում վարժությունում։ Նա բարձրացրել է 171 կգ։
18-ամյա ծանրորդը պոկում վարժությունում 135 կգ արդյունքով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Երկամարտում ցույց տալով 306 կգ արդյունք՝ Մարտին Պողոսյանը գրավել է 5-րդ տեղը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոռ Սահակյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը ոսկե մեդալներ էին նվաճել աշխարհի առաջնությունում: